Այսօր Մոսկվայի բորսայի բացման ժամանակ ռուբլին շարունակել է գահավիժել դոլարի և եվրոյի նկատմամբ:
Դոլարի փոխարժեքն աճել է 1,64 կետով և կազմել 52,05 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը աճել է 1,62 կետով և հասել 64,52 ռուբլու: Երկարժութային զամբյուղի արժեքը ավելացել է 1,58-ով և կազմել 57,55 ռուբլի, տեղեկացնում է TACC-ը:
Դոլարի և եվրոյի փոխարժեքի աճը պայմանավորված է նավթի համաշխարհային գների անկումով, որոնք այսօր առավոտյան հասել են 2009թ.-ի մակարդակին: Փորձագետների կարծիքով, ՕՊԵԿ-ը ի զորու չէ կանգնեցրել նավթի գների անկումը, և սպասվում է շուկայում նավթի առաջարկի ավելցուկ: