Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 8.30-ի սահմաններում արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հաղթանակ 1-ին փողոցի 1/9 հասցեում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված հասցեում է գործում ,Մարիաննաե կաթնամթերքի գործարանը: Դեպքը տեղի է ունեցել կաթսայատանը:
Կաթսայատնից ՛Մալաթիա՛ բժշկական կենտրոն է տեղափոխվել 55-ամյա Էդիկ Ղազարյանը, ով ըստ բժիշկների ծայրահեղ ծանր վիճակում է: Բարեբախտաբար զոհեր և այլ վիրավորներ չկան: Գ. Շամշյանը հայտնում է, որ պայթել է ջերմային կաթսան:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի