
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է նախորդ նիստի ժամանակ ընդհատված «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ այս նախագծով առաջարկվում է բարեփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը և անցնել ԱԺ 100 % համամասնական ընտրակարգի: Այս հարցի առնչությամբ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Հարցը շատ վաղուց է քննարկվում, և հիմնականում քննարկվում է, թե որ ընտրական համակարգն է ավելի լավը: Շատ բարդ է հստակ ասել, թե որ ընտրական համակարգն է ավելի լավը, քանի որ աշխարհում կան երկրներ, որտեղ մեծամասնական ընտրակարգով նորմալ խորհրդարան ու իշխանություններ են ձևավորվում և կան երկրներ, որտեղ դրանք նորմալ ձևավորվում են համամասնական ընտրակարգով», – նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ ընտրական համակարգի մեծամասնական բաղադրիչը Հայաստանում արատավոր է: