
Մինչ ողջ աշխարհում ժամ առ ժամ նավթամթերքի գների անկում է արձանագրվում, մեր երկրում ամենաէժան բենզինի լիտրը շարունակում է մնալ 450 դրամի սահմաններում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 10 դրամով բենզինի մեկ լիտրն էժանացել է: Նրա խոսքով, Հայաստանում բենզինը որպես ներկրվող ապրանք դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով դանդաղ է գնանկում արձանագրում: Ա. Շաբոյանը հավելեց, որ այս պահին վաճառվող վառելիքը թանկ գնով է ձեռք բերվել և պահեստավորվել: Այդ իսկ պատճառով էլ մինչև առկա խմբաքանակները չսպառվեն, տնտեսվարողները գնանկման մասին մտածել չեն կարող:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում