
Տվերսկոյ մարզում իրավապահները հետաքննում են նորածին երեխային ծեծի ենթարկելու հանգամանքները: Նոյեմբերի 28-ին ծանր մարմնական վնասվածքներով մանկական կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական տղան: Բուժհաստատության աշխատակիցները այդ մասին հայտնել են իրավապահ մարմիններին:
Ինչպես պարզվել է, երեխային վնասվածքներ է հասցրել 22-ամյա հայրը: Ընդ որում, երեխան ծեծի է ենթարկվել դեռևս նոյեմբերի 26-ին: Լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ տղամարդը գազազել է երեխայի լացի պատճառով և մի քանի անգամ խփել վերջինիս գլխին:
Մայրը տղային հիվանդանոց է տարել միայն 2 օր անց, երբ նորածնի վիճակը կտրուկ վատացել է: Տղային անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժին, իսկ հորը՝ ձերբակալել. տեղեկացնում է vesti.ru-ն: