Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ով շատ վաղուց օգտվում է Instagram-ից, նույն ցանցում իր գրառումներից մեկում քննադատության է ենթարկել ամերիկյան սոցցանցերը և կոչ է արել հանրությանը օգտվել ռուսաստանյան կայքերից:
«Ողջ Ռուսաստանը «նստած» է ԱՄՆ սոցցանցերում՝ նպաստելով դրանց արժեքի ավելացմանը: Մեր vkontakte.ru-ն ոչնչով չի զիջում: Եկեք աստիճանաբար անցնենք դրան»,- առաջարկել է Կադիրովը:
Կադիրովը գովաբանել է նաև ռուսաստանյան YotaPhone 2 նոր սմարթֆոնը, որը դեռ մասսայական վաճառքի չի հանվել: Ինքը՝ Կադիրովը, իր խոսքով, այն նվեր է ստացել հաղորդավար Թինա Կանդելակիից, տեղեկացնում է BBC-ին: