
8-ամյա չինացի տղան՝ Մարվանիջուն, ծնվել է առանց աչքերի: Սակայն երբ նրա աչքերին լույս են մոտեցնում, տղան զգում է և ուրախանում է,-գրում է The Dailymail պարբերականը: Բժիշկները հայտնաբերել են, որ ձախ ակնախոռոչի մեջ աչք կա, բայց մաշկն այնքան նուրբ է, որ այն անհնար է երբևէ բացել: Սակայն բժիշկները հուսադրել են ծնողներին՝ ասելով, որ 16 տարեկանում Մարվանիջուին հնարավոր է տեղադրել արհեստական աչքեր: