Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի երրորդ տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 590 մլն 667.6 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԱՐՍՈՒԳՐԻԳ » ՍՊԸ` 275.9 մլն դրամ, «ՄՎ ՔԵՄԻՔԼ ԳՐՈՒՊ» ՀՁ` 129.3 մլն դրամ, «ԷԼԻՏ ՇԱՆԹ » ՍՊԸ` 85.4 մլն դրամ, «ՆՆԱ» ՍՊԸ` 27.5 մլն դրամ, «ՎԱՅՆ ՔՈՄԵՐՍ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ՝ 10.1 մլն դրամ, և այլն:
Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 13 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 18-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 16-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 12 ստուգումներ:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի երրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 10 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 15 ստուգում, իսկ 77 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ 698 մլն 594.3 հազար դրամի հարկային պարտավորություն:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 43 հազար 662 հատով կամ 40.5%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 894.7 մլն դրամով կամ 17.7%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 19 հազար 164 հատով կամ 23%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 1 մլրդ 131.8 մլն դրամով կամ 23.5 %-ով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկմամբ պարզել է, որ նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3569 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Ստորև ներկայացվում է հաշվետու 10-օրյակի ընթացքում 10.0 մլն. դրամից ավել ընդհանուր արժեքով էլեկտրոնային հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը:
Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 90 հարկ վճարողի մոտ առաջացել է 81.1 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև լրացուցիչ հայտարարագրվել է 48 աշխատող:
Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 1 մլրդ 362 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: