Օպել-ը գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06.00-ի սահմաններում Երևանի Բաղյան 16 շենքի բնակիչ 36-ամյա Ալբերտ Վիրաբյանը, վարելով “Օպել Աստրա” մակնիշի 29 ՏՕ 039 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատի խճուղու Մարմարաշեն գյուղի ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել երկու էլեկտրասյուների, որոնցից մեկը փայտե, մյուսը՝ երկաթյա, և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց տներից մեկի հողամասում: Վթարի հետևանքով ուղևորը, Արտաշատի բնակիչ 36-ամյա Հայկ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Հարվածի արդյունքում փայտյա էլեկտրասյունը կոտրվել է: 
Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս