
Ռուսաստանի գործող նախագահի կողմնակիցների թիվը հոկտեմբերին արձանագրված 88% ռեկորդային թվից հետո նոյեմբերին նվազել է մինչև 82%. տեղեկացնում է РБК-ն:
Ընդ որում, հարցվածների 53%-ը պատրաստակամություն են հայտնել իրենց ձայնը տալ Վլադիմիր Պուտինի օգտին, եթե քվեարկությունը հարցման օրը տեղի ունենար:
Սոցիոլագներն այս վարկանշային անկումը կապում են այն փաստի հետ, որ Ուկրաինայում լարվածությունը նվազել է:
Ինքը նախագահը հայտարարել է, որ չի կենտրոնանում վարկանշային թվերի վրա. հակառակ դեպքում՝ «հնարավոր չէր լինի աշխատել»: