
Մեծ Բրիտանիայում նորածին տղաների անուններից ամենատարածվածը դարձել է Մուհամմեդ անունը: Այդ մասին է վկայում BabyCentre կայքի անցկացրած հարցումը:
Մասնագետները նշում են նաև արաբական անունների ժողովրդականության աճը:
Օլիվեր անունը իջել է երկրորդ դիրքին, իսկ երրորդ տեղը գրավում է Ջեկ անունը:
Անունների թոփ 100-յակում առաջին անգամ հայտնվել են Օմար, Ալի, Իբրահիմ անունները:
Աղջիկների անուններից ամենատարածվածը Սոֆյա անունն է: Մասնագետները նշել են, որ կտրուկ աճել է արաբական Մարիամ և Նուր կանացի անունների ժողովրդականությունը. տեղեկացնում է BBC-ն: