Խոհանոցային դանակով հարվածել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 6-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ,ձախ նախաբազկի կտրած վերքե ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Արտաշես Մ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ֆանարջյան փողոցի թիվ 80/1 տան մոտ, վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Գոռ Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է Արտաշես Մ.-ի ձեռքին և պատճառել  վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.30-ին Գոռ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս