Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է ուղարկվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն դիմած Ալբերտ Ս.-ի ՀՀ քաղաքացու անձնագրի իսկությունը ստուգելու վերաբերյալ հարցումը: Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, եւ հարուցվել` քրեական գործ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ալբերտ Ս.-ի անվամբ լրացված ՀՀ քաղաքացու անձնագրի դիմում «Անձնագրային գործողությունների վերաբերյալ» քարտի վրա եղած կլոր կնիքի եւ ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմները չեն համապատասխանում պետական մարմնի կողմից օգտագործվող կլոր կնիքի եւ ուղղանկյուն դրոշմակնիքի դրոշմների նմուշներին:
Բացի դրանից, պարզվել է նաեւ, որ Ալբերտ Ս.-ն, չգտնվելով Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքից անձնագիր է ստացել:
Կատարվում է նախաքննություն: