Ծեծկռտուքը ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 6-ին, ժամը 22.40-ին,  հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ձախ աչքի բարդ թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Հովհաննես Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ 1-ին մասում կռիվ է արել:
Նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի և աջ ազդրի մեկ երրորդականի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1963 թ. ծնված Կամո Ղ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ հունիսի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 տան մոտ, վիճաբանության ժամանակ, իր գործընկեր Հովհաննես Ն.-ն դանակով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ:  Նշել է նաև, որ ինքը ձեռքով հարվածներ է հասցրել Հովհաննես Ն.-ին: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս