ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համալիրի արդիականացում» ծրագրի շրջանակներում ներկայում Բերդի բժշկական կենտրոնը կառուցապատվում է: Այստեղ կատարվում է կապիտալ մեծ շինարարություն, որի ավարտից հետո բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ այլ պարագաներով: Բերդի բժշկական կենտրոնում նախատեսված ընդհանուր ներդրումները կազմում են ավելի քան 957 միլիոն դրամ: Սակայն արդիականացվող առողջապահական հիմնարկությունը բժիշկների խիստ կարիք ունի: «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արամ Հարությունյանն ասաց, որ ունեն անեսթեզիոլոգի, օպերատոր գինեկոլոգի, վիրաբույժի, քիթ-կոկորդի բժշկի եւ այլ նեղ մասնագետների պակաս, ընդհանուր թվով՝ բժշկի 6 թափուր հաստիք կա: Տնօրենը հայտնեց, որ բժշկական կենտրոնի արդիականացումից հետո Առողջապահության նախարարության կողմից կցուցաբերվի կադրային աջակցություն: Երեւանից մասնագետներ կգործուղվեն Բերդ, ովքեր 3 տարի ժամկետով կմնան ու կաշխատեն Բերդի բժշկական կենտրոնում: Ա. Հարությունյանն ասաց, որ հիմա Երեւանից բժիշկները Բերդ բնակության եւ աշխատանքի չեն գալիս: Դրա պատճառները հետեւյալն են՝ Բերդը վտանգաշատ, հեռավոր տարածք է, այստեղ կենցաղային պայմանները խիստ տարբերվում են մայրաքաղաքայինից, սահմանամերձ տարածաշրջանի բնակչությունը մեծամասամբ աղքատ է ու բժշկական ծառայությունների համար ոչ վճարունակ: Ա. Հարությունյանից հետաքրքրվեցինք, արդյոք առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, ով սերում է Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից, օգնո՞ւմ է Բերդի բժշկական կենտրոնին: Ա. Հարությունյանը վստահեցրեց, որ Դումանյանն իր հնարավորություններից ավելի չափով աջակցում է: Նա նշեց, որ անցած տարվա ամռանը Դումանյանն ուղարկել է մասնագետ բժիշկների խումբ, որը մեկ ամիս աշխատել է Բերդի բժշկական կենտրոնում:

 

ՄԻԱՅՆ ԵՌԱԳՈՒՅՆԸ
Նշենք, որ ադրբեջանական զինուժի պարբերաբար գնդակոծություններից հետո «Ժողովուրդ»-ը մշտապես հեռախոսազրույց է ունենում Ս. Սաղոյանի հետ, ով նշում է, որ իր համագյուղացիները չեն երկնչում ադրբեջանական գնդակոծություններից, իսկ մեր սահմանապահներն էլ արժանի հակահարված են տալիս հակառակորդին: Մեր տեղեկություններով՝ մարզի հանրակրթական դպրոցներում աշակերտներին զգուշացրել են անծանոթների հետ զգույշ լինել, ու նման կերպ հորինվել է ադրբեջանական դրոշի մասին սուտ պատմությունը: Ուսուցիչների կողմից, աշակերտներին ուղղված աչալրջության կոչերն ընդունելի են, սակայն սուտ պատմությունները բնակչության շրջանում անհանգստություն են առաջացնում եւ մարդկանց տագնապի մատնում: Փաստորեն՝ հոնքը շինելու փոխարեն աչքն են հանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս