Հարսանեկան արարողություն՝ Նյու-Յորքի մետրոյի վագոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան զույգը հարսանիք է արել Նյու Յորքի մետրոյի վագոնում. տեղեկացնում է New York Daily News-ը: 26-ամյա Հեկտոր Իրակլիոտիսը և 25-ամյա Տատյանա Սանդլերը երդումներ են փոխանակել, երբ Բրուքլինից դուրս եկած գնացքն անցնում էր Մանհեթենի կամուրջով:

Զույգը պատմել է, որ մետրոյում պսակադրության արարողություն կատարելու գաղափարը ծագել է, քանի որ տրանսպորտի այդ տեսակը մեծ դեր է խաղացել նրանց հարաբերություններում: Սանդլերը խոստովանել է, որ մետրոյում ամուսնանալու տարբերակն իր ամուսինն է առաջարկել:

Տատյանա Սենդլերը, ով Նյու Յորք է տեղափոխվել Ուկրաինայից, պատմել է, որ իր համար շատ կարևոր էր արարողությունն անցկացնել արևնամուտին մանհեթենյան կամրջի վրա. տեղեկացնում է lenta.ru-ն:




Լրահոս