Ամանորին ընդառաջ՝ մրգի գներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. նոյեմբերին, 2013թ. նոյեմբերի համեմատ, կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1%, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Կաթնամթերքի շուկայում գնաճը հիմնականում պայմանավորվել է կաթնաշոռի՝ 3.0%, թթվասերի՝ 3.1%, մածունի 3.4% գնաճով:

Գնաճ է տեղի ունեցել նաև պանրատեսակների շուկայում: Մասնավորապես, 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է «Չեդեր», «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.5%, 1.5 և 1.7 % գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կաթնամթերքի գներն աճել են 0.6-5.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում:Մայրաքաղաքում կաթնամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 2.8%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ նվազել է 2.4%-ով, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում  2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է ձվի 0.5-17.0% գնաճ, իսկ մայրաքաղաքում՝ 1.9% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2014թ. նոյեմբերին 2013թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2014թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խնձորի՝ 1.4%, չամիչի՝ 1.7%, չորացրած մրգի՝ 11.2%, ընկույզի միջուկի՝ 14.5%, խաղողի՝ 18.6%, դեղձի 21.1% գնաճով:

Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է մրգի`0.9-8.7% գնաճ, իսկ 6-ում՝ 2.8-0.1% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 0.9%-ով:




Լրահոս