Վաշինգտոնի նահանգում կասեցվել է միասեռ ամուսնությունների օրինականցման մասին օրենքը: Չնայած կոնգրեսն ընդունել է օրինագիծը, այդուհանդերձ գտնվել են հակառակորդներ: Նրանք 241 հազար ստորագրություն են հավաքել, որպեսզի հանրաքվե անցկացվի: Վաշինգտոնում այդ հարցը կքննվի 2012-ի նոյեմբերի 6-ին: Միասեռ ամուսնությունների օգտին են ելույթ ունեցել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, իսկ հանրապետականները դրա դեմ են: Հասարակայնությունը նույնպես տարակարծիք է: Հարցումներին մասնակցածների ուղիղ 50%-ը հայտարարել է, որ պաշտպանում է համասեռականների հարաբերություններն օրինականացնելու ձգտմանը, 46%-ն արտահայտվել է դրա դեմ և միայն 4%-ն է ձեռնպահ եղել:
Միասեռ ամուսնությունների օրինականցման մասին օրենքը կասեցվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ