Արքայազն Հարրին խոստացել է հրապարակել ի անձնական գաղտնիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացվող բարեգործական մարաթոնի շրջանակներում Բրիտանիայի արքայազն Հարրին անձնական գաղտնիք կբացի. տեղեկացնում է The Daily Telegraph-ը:

Ակցիան ստացել է «Մի՛ ամաչիր» (Feel no shame) անվանումը: Դրա կազմակերպիչներն առաջարկում են բոլոր ցանկացողներին հրապարակել սոցցանցերում իրենց գաղտնիքները՝ #FeelNoShame հաշտեգներով: Բոլոր գաղտնիքները կհրապարակվեն հատուկ ստեղծված կայքում: Այս կերպ Համերաշխպություն կհայտնվի ՄԻԱՎ վարակով մարդկանց հետ, ովքեր ստիպված են թաքցնել իրենց ախտորոշումը:

Ակցիայի նախաձեռնողը Sentebale հիմնադրամն է, որի համահիմնադրն է հանդիսանում արքայազն Հարրին», – տեղեկացնում է lenta.ru-ն:




Լրահոս