«Մեր պարտքն է պարբերաբար ապահովել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1000 ծնողներ հնարավորություն են ստացել կրկին այցելելու իրենց զավակներին` տեսակցության: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, մինչև դեկտեմբերի 5-ը ստացված նոր առաջարկների դեպքում, այդ ծնողներին ևս ներառել մեկնողների ցանկում: Պատասխանատուներին հանձնարարվել է նաև Ճանապարհային ոստիկանության և շտապօգնության հետ համատեղ ապահովել ծնողների անվտանգ այցը ԼՂՀ և սահմանամերձ շրջաններ ու վերադարձը Երևան:

«Սա թե՛ զինվորի, և թե զինվորի ընտանիքի կողքին լինելու ևս մեկ կարևոր քայլ է, և մեր պարտքն է պարբերաբար ապահովել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը: Մեր այս քաղաքականությունը լինելու է շարունակական, և առանց որևէ սահմանափակման երևանաբնակ զինծառայողների բոլոր ծնողներն են հնարավորություն ստանալու օգտվել այս նախաձեռնությունից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




Լրահոս