Արտաշատում 10-ամյա երեխան կրակել է 51-ամյա կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 6-ին Արտաշատի զբոսայգու հրաձգարանում մի երիտասարդի կրակոցից կոտորակը խրվել է այդ պահին զբոսայգում գտնվող կանանցից մեկի մարմնի մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, զբոսայգու տարածքում գտնվող հրաձգարանում, երբ 10 տարեկան անհայտ երեխան օդամղիչ հրացանով կոտորակ է կրակել, անզգուշության հետևանքով կոտորակը դիպել է 1961 թ. ծնված Անյա Բաբայանի աջ ձեռքին և պատճառել վնասվածք: Ա. Բաբայանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս