Երեկ` հունիսի 6-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur.am-ին հայտնել է, որ ժամը 16.30-ի սահմաններում “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնից ահազանգել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Շինարարների փողոցից անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 6-ամյա Հայկ Կարապետյանը: Գ. Շամշյանը հայտնել է, որ երեխան բնակվում է Շինարարների 24 շենքի 47 բնակարանում և ծնողների անզգուշության հետևանքով 4-րդ հարկի ցանցապատ պատուհանից ընկել է: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան արդեն վիրահատվել է, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հարևանները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել երեխայի՝ մանկապարտեզում տեղի ունեցած հանդեսից հետո: Տուն վերադառնալով՝ ծնողները նրան անուշադրության են մատնել, ինչն էլ բերել է դժբախտ պատահարի: