
Բրազիլիայի Բելեմ քաղաքում 2-ամյա տղան անսպասելի կենդանացել է , մի բաժակ ջուր խնդեԼ եւ վայրկյաններ անց կրկին մահացել, գրում է Daily Mail-ը: Երեխայի մահվան պատճառ է հանդիսացել թոքաբորբը: Գերեզմանատանը մահացած երեխան հանկարծակի նստել է դագաղում եւ փակ աչքերով ասել. “Հայրիկ, ինձ մի բաժակ ջուր կտա՞ս”: Առանց հոր պատասխանին սպասելու` նա “կրկին” մահացել է: Միջադեպից հետո ծնողներն անմիջապես բժիշկ են կանչել` հույս ունենալով, որ իրենց երեխային դեռ կարելի է կյանքի կոչել: Անկախ բժշկի ասածից ծնողները հետաձգել են տղայի թաղումը` հույս ունենալով, որ նա կարող է կրկին կենդանանալ: