
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ ինչպես նոյեմբեր, այնպես էլ 2014թ. անցած 11 ամիսներին սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 100%, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Առանձնակի կարևորելով սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ քաղաքապետը հատկանշել է, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքն այս ուղղությամբ՝ հավաքագրման տարեկան ցուցանիշը ևս 100 % ապահովելու համար: