
Ձմռան առաջին օրը քաղաքային իշխանությունները երևանցիներին «շնորհավորեցին»՝ շենքերի բակերը նոր ու թարմ աղբամաններով ողողելով:
Ընդ որում, «թարմացումն» այնպիսի արագությամբ տեղի ունեցավ, որ դրանք պարզապես շպրտվել են շենքի բակեր: Ավելի վատ է, որ նոր աղբամանները պլաստմասե նյութերից են պատրաստված, ինչը նշանակում է, որ կարճ ժամանակ հետո, օրինակ՝ չհանգած ծխախոտի մնացորդից դրանք բռնկվելու են ու այրվեն: