
Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանում զինծառայող Ռամիլ Ջաբրաիլովը խեղդվել է Կուր գետում,- տեղեկացնում է APA -ն: Նրա մարմինը գետից դուրս են բերել ադրբեջանցի փրկարարները: Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն: Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակում վերջին շրջանում դարձյալ ավելացել են դժբախտ պատահարների դեպքերը: Երեկ երկու զինվորներ զոհվել էին բետոն սալիկի ընկնելու հետեւանքով եւս մեկը պայթել ականի վրա: