
Մեծ Բրիտանիայում Vice Lolly անվանումով ալկոհոլային պաղպաղակ է ստեղծվել,որը պատրաստված է Լուրդի աղբյուրների Սուրբ ջրից եւ թունդ ալկոհոլային խմիչքից` աբսենտից` համապատասխանաբար` 75% եւ 25%: Այն ունի կանաչ ատրճանակի տեսք: Արժեքը 18,58 եվրո է: Պաղպաղակի հեղինակը Մարկ Օբքոննորն է, ով հիշեցնենք, անցած տարի արտադրության մեջ մտցրեց կրծքի կաթից պատրաստված պաղպաղակները: Հետաքրքրականն այն է, որ պաղապղակը գովազդում է միանձնուհու կերպարով մի աղջիկ: