Էմմա Պողոսովան` սուսերամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թ. նոյեմբերի 29-ին Հոլանդիայի Նորդվիգ քաղաքում կայացած սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարին մասնակցել են Հոլանդիայի, Դանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում էին երկու խոցասուսերակիր՝ Էմմա Պողոսովան և Էդուարդ Հովիկյանը:

Էմմա Պողոսովան («Քեթրին» սուսերամարտի ակումբ, անձնական մարզիչ՝ Արտաշես Մադոյան), մրցաշարի եզրափակչում 15:13 հաշվով հաղթելով Հոլանդիայի ներկայացուցչին, դարձել է միջազգային մրցաշարի չեմպիոն:

Իսկ Էդուարդ Հովիկյանը («Հայաստան» ՄՀԿ Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Արազյան), երրորդ տեղի համար պայքարում 15:10 հաշվով առավելության հասնելով Հոլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, նվաճել է բրոնզե մեդալ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն




Լրահոս