
Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող շախմատային բաց մրցաշարի 5-րդ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3-ական միավոր, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը` 2,5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորող հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին հավաքել է 5 միավոր:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ընթացող մրցաշարի 3 տուրերից հետո վաստակել է 1,5 միավոր: Առաջատարը 2,5 միավոր ունեցող գրոսմայստեր Բալոգ Չաբան (Հունգարիա). գրում է Armchess-ը: