Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 2-3-ին շրջանների մեծ մասում, 4-ին՝ առավելապես արևելյան շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 4-ին կնվազի 1-3 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Դեկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին էական տեղումներ չեն սպասվում, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: