
Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Երիցյանին նշանակել է ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար:
Հրամանագիրը ներկայացնում ենք ստորև.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար»:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր armlur.am-ը, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը: