
Շոտլանդիայի Քալքրիք քաղաքի Howgate առեւտրի կենտրոնից դուրս գալիս 37-ամյա Սյուզան Գլայչրիսթին խանութի անվտանգության աշխատակիցը կանգնեցրել է, սակայն կինը դիմել է փախուստի: Փողոցի տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ համառ կինը չի ցանկացել հանձնվել ու միացրել է մեքենայի շարժիչը:Անվտանգության աշխատակիցը ստիպված նստել է մեքենայի կապոտին եւ այդպես ընթացել մոտ 300մ: Այդուհանդերձ իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել իրավախախտ վարորդին: