«Մեծ հայրիկ» Բրաունը խոստանում է փակել Ֆյուրիի բերանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերծանրքաշային ավստրալացի Լուկաս «Մեծ հայրիկ» Բրաունը չի թաքցնում հիասթափությունն իր բրիտանացի կոլեգաների՝ Թայսոն Ֆյուրեի ու Դերեկ Չիսորայի միջև տեղի ունեցած մարտից:

Հիշեցնենք, որ ձանձրալի մարտն ավարտվեց Ֆյուրիի հաղթանակով, երբ մրցակիցը հրաժարվեց շարունակել մենամարտը 10-րդ ռաունդից հետո: Այդպիսով՝ Թայսոնը դարձավ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ:

Fightnews.com-ի հետ հարցազրույցի ժամանակ Բրաունն ասել է, որ վերջ կդնի Թայսոնի հաղթարշավին ու կստիպի նրան հետևել լեզվին:

 

«Ուզում եմ մենամարտել ինչպես Չիսորայի, այնպես էլ՝ Ֆյուրիի հետ: Չիսորային ուզում եմ թողնել 5 ռաունդի ընթացքում՝ այդպիսով ապացուցելով աշխարհին, որ ես Թայսոնից լավն եմ: Նաև ուզում եմ մենամարտել Ֆյուրիի հետ և վերջնականապես փակել նրա բերանը՝ դրանով լավություն անելով բռնցքամարտի բոլոր սիրահարներին:

Ստորև ներկայացնում ենք Ֆյուրի-Չիսորա մենամարտի ձայնագրությունը:




Լրահոս