Վլադիմիր Ժիրինովսկին 4 տարում 22 մլն ռուբլի է վաստակել. ինչ կարողություն ունի ՌԴ պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարողացել է իր քաղաքական գործունեության ընթացքում մեծ գումարներ կուտակել և սեփականություն ձեռք բերել:

Armlur.am-ը ՌԴ Պետդումայի պատգամավորի ներկայացրած գույքի և ունեցվածքի հայտարարագրից տեղեկացավ, թե որքան է  վերջին տարիներին ավելացել Ժիրինովսկու ունեցվածքը:

549531347

Համաձայն պաշտոնական տվյալների՝ վերջին 4 տարիներին Ժիրինովսկին վաստակել է 22 մլն 86 հազար 421 ռուբլի: Նրա համար եկամուտի աղբյուր են հանդիսացել պատգամավոի աշխատավարձը, գույքի վաճառքից, ստեղծագործական գործունեությունից և բանկում ունեցած ակցիաներից:

Ժիրինովսկու կինը` Գալինա Լեբեդևան անցած 4 տարիների ընթացքում երկու անգամ ավելի է վաստակել, քան իր ամուսինը: Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 46 մլն 629 հազար 230 ռուբլի: Բացի աշխատանքի վարձատրությունից, այս տարիներին նա եկամուտ է ունեցել թոշակից, վարձակալության դիմաց գումարից:

jirinovsky_1366099755

Վլադիմիր Ժիրինովսկին ունի երկու բնակարան, որից մեկը` 104 քմ  տարածքով՝ Սարատովի մարզում, մյուսը` 436.3 քմ Մոսկվայում: Բացի այդ՝ նա հայտարարագրել է 1960թ. արտադրության  ГАЗ 21 մակնիշի ավտոմեքենա: Սակայն սա միայն պաշտոնական տվյալներն են: Իրականում, Ժիրինովսկին ունի բազմաթիվ թանկարժեք մեքենաներ, որոնք նույնիսկ խորհրդարանում վեճի առարկա են դարձել:

Լեբեդևան Մոսկվայում 8 բնակարան ունի, 5 բնակելի տուն, 2 անբնակելի տարածք, ինչպես նաև՝ 12 հողամաս և 8 առանձնատուն Մոսկվայի մարզում: Նա հայտարարագրել է նաև 2007թ. արտադրության  Mercedes S350 մակնիշի ավտոմեքենա:

585409

Այժմ նշենք, թե որքան եկամուտ է ունեցել Ժիրինովսկին 2013-ին: Պետդումայի պաշտոնական կայքում հրապարակվել են պատգամավորների եկամուտները, որտեղ էլ ներկայացված է հենց Ժիրինովսկու տվյալները: Նախ նշենք, որ նրա տարբեր տարիների հայտարարագիրը միշտ կասկածների տեղիք է տվել: Խնդիրը նրանում է, որ մի հայտարարագրում բացակայել են նրա կնոջ մասին տվյալները, որից հետո էլ լուրեր էին տարածվել. թե նա բաժանվել է կնոջից: Ավելի ուշ Ժիրինովսկին հերքել էր այս տեղեկությունը:

Венчание Жириновского с супругой

2013թ. Ժիրինովսկու ունեցվածքը կազմել 3.248  մլն ռուբլի (1 տարի առաջ 2.563 մլն ռուբլի):  2012թ. նա ունեցել է 3 շինություն (842, 1500 և 1100 քմ տարածքով), հողային տարածք (381.3 և 358.4 քմ):  2013թ. հայտարարագրում կրկին երեք հողային տարածք է նշված, որից միայն երկուսն են անցյալ հայտարարագրում ներկայացված եղել: Նա նոր ավտոտնակ  է ձեռք բերել` 657.7 քմ տարածքով:




Լրահոս