Ազնավուրը երգել է հարսանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվրոպայի ամենաթանկ հյուրանոցներից մեկում՝ Լազուր ափի Hotel du Cap-Eden-Roc-ում, կայացել է ղազախստանցի միլիարդատեր  Ալեքսանդր Մաշկևիչի դստեր հարսանյաց հանդեսը, գրում է izrus.co.il-ն: 25-ամյա Ալլա Մաշկևիչն ամուսնացել է թունիսցի հրեա Մարսել Յակով Բուկրիսի հետ:Հարսանիքին երգել է նաև Շառլ Ազնավուրը: Այլ նշանավոր մարդկանց թվում են եղել Իոսիֆ Կոբզոնը, Նիկոլայ Բասկովը, Գենադի Խազանովը եւ այլք: Ընդհանուր առմամբ 500 հրավիրյալ է մասնակցել արարողությանը: Հարսանքին արժեցել է մի քանի միլիոն եվրո: Ալլա Մաշկեւիչը համարվում էր մոլորակի ամենահարուստ ռուսալեզու հրեուհի հարսնացուներից մեկը: Նրան է պատկանում ALM Services UK Ltd-ն:




Լրահոս