
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկելու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայցի դիմումն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի:
Հանձնաժողովը փակ նիստի ժամանակ պետք է որոշի՝ արդյոք վարույթ ընդունելու է դիմումը, թե՝ ոչ:
Բանն այն է, որ նոյեմբերի 2-ին, երբ ԼՂՀ-ում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստը: Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը և նիստի օրակարգն առանց հաստատելու միանգամից անցել է հարցի քննարկմանը: Իսկ այդ օրը նիստում քննարկվել է հենց Փոստանջյանի հեղինակած Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը։