Բացահայտվել է Զեյթունում տեղի ունեցած սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այսօր կեսօրին տեղի ունեցած սպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից:

2014թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դ.Անհաղթ փողոցի 6 շենքի 16/3 բնակարանում հայտնաբերվել է քաղաքացի Գ.Պողոսյանի դին:

Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օպրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված բնակարանում Գ.Պողոսյանը ալկոհոլ է օգտագործել քաղաքացի Յավրումյանի հետ, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Ստացած վնասվածքի հետեւանքով Գ.Պողոսյանը մահացել է:

Սպանության կասկածանքով Յավրումյանը ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 1-ին, Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 1 հանրակացարանի մոտ տեղի բնակիչները գետնին ընկած և անշարժացած տղամարդու են նկատել: Ավելի ուշ բնակիչները պարզել են, որ տղամարդը մահացած է:




Լրահոս