Ո՞վ է գնել Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, իրահկե, ոչ ուղիղ իր անունով, գնել է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրը:

ԴԱՀԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը, իհարկե, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լուրը հերքեց՝ ասելով, թե այն իրականությանը չի համապատասխանում: Սակայն, հաշվի առնելով 38-ամյա Միհրան Պողոսյանի շռնդալից կարիերան եւ միլիոնավոր դոլարների հասնող կարողությունը, նման լուրերն ամենեւին էլ զարմանալի չեն:

Եթե Միհրան Պողոսյանը 36 տարեկանում հասցրեց դառնալ արդարադատության գեներալ-մայոր, պետական հաստատություններում աշխատելով՝ դարձավ միլիոնատեր, ինչու պետք է հյուրանոցային համալիր չգնի:




Լրահոս