Արտառոց դեպք՝ «Նուբարաշենի» հոգեբուժարանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, կալանավոր Դավիթ Մարկոսյանը հոգեբուժարանում իրարանցում է սարքել՝ հայտարարելով, թե ինքնասպան կլինի եւ վնասել է հոգեբուժարանի գույքը:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ կալանավոր Դավիթ Մարկոսյանին «Նուբարաշենի» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա: Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի է դարձել, որ Դավիթն առողջական խնդիր չունի, եւ երբ ցանկացել են նրան տեղափոխել ՔԿՀ, վերջինս հրաժարվել է՝ հայտարարելով, որ ինքը հիվանդ է եւ կվնասի իրեն, եթե տեղափոխեն ՔԿՀ:
Հենց այդ պահից հոգեբուժարանում լուրջ իրարանցում է սկսվել. կալանավորը փորձել է կտրել երակները: Հավաքված ոստիկանները եւ հիվանդանոցի աշխատակազմը շուրջ 1 ժամ տեւած իրարանցումից հետո կարողացել են մեկուսացնել Դավիթ Մարկոսյանին եւ կարգավորել հոգեբուժարանում տիրող իրարանցումը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս