«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, որոշակի խնդիրներ են առաջացել «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ ԲՀԿ առաջնորդի միջեւ: Շաբաթ օրը մոսկովյան Իզմայլովո թաղամասում ԲՀԿ-ն դահլիճ է վարձել, համաժողով հրավիրել` համաժողովրդական սփյուռքյան անդրանիկ շտաբն ստեղծելու համար, Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ: 1000 հոգանոց դահլիճը լցնելուն օգնել է «Լուդինգի» գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը, ում հետ Գագիկ Ծառուկյանը փայատեր-«կամպանյոն» է Ռուսաստանում: Մոսկվաբնակ հայերի մոբիլիզացիայի հարցով ԲՀԿ-ն դիմել է նաեւ Արա Աբրահամյանին: Վերջինս մերժել է` պատճառաբանելով, թե հայկական պարի փառատոն է, դուք միացեք մեզ: Թերեւս մտածել է, որ ՀՀ իշխանություններին դուր չի գա միջոցառումը, ուր հնչելու են հակաիշխանական «թեզեր»: Ի դեպ, Արա Աբրահամյանը եւս Ծառուկյանի «կամպանյոնն» է` արդեն Հայաստանում, «Հունդայի» մեքենաների բիզնեսում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: