
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել: Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր շուրջ 70-ի: Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա:
Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ մանկապարտեզում սննդակարգի մեջ ներառված է եղել նաև նրբերշիկ: Հենց դա էլ համարվում է թունավորման դիզենտերիայի տարածման հավանական պատճառ»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: