Թանկացումներ. հաճախորդները վերջին օրերին առևտուր անելիս «բարև»-ի փոխարեն հարցնում են՝ հիմա ինչի՞ գինն է թանկացել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դոլարի փոխարժեքի կտրուկ բարձրացումից օգտվելով՝ մի շարք «բիզնեսմեններ» արագությամբ բարձրացրել են գները, ինչը որոշակի խուճապի տեղիք է տվել: Որքան էլ պաշտոնյաները հայտարարում են, թե թանկացումներ չեն արձանագրվել, թե «շուկան վերահսկվում է», գրեթե բոլոր խանութներում ապրանքներն այս կամ այն չափով թանկացել են: Խանութի վաճառողներից մեկը մեզ պատմեց, որ իր հաճախորդները վերջին օրերին առևտուր անելիս «բարև»-ի փոխարեն հարցնում են՝ հիմա ինչի՞ գինն է թանկացել:

Նախօրեին, օրինակ, Սևան քաղաքի բոլոր խանութներում հացը թանկացել էր 20 դրամով՝ 300 դրամանոց մատնաքաշները դարձել են 320 դրամ: Բարձրացել են նաև սուրճի, ոսպի, երշիկեղենի, կաթնամթերքի, մսամթերքի գները: Իսկ Ծաղկաձորի որոշ խանութներում շաքարավազի գինը 500 դրամ է դարձել: Խանութներում դա բացատրում են մատակարարների կամայականությամբ, որոնք, օգտվելով անկայուն վիճակից, արագորեն բարձրացրել են մատակարարման գները»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս