1 օրում վարչապետը ստորագրել է 15 պաշտոնյայի գործուղմանը վերաբերող 10 որոշում. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր չինովնիկների համար դեկտեմբերը գործուղումների առատ ամիս է լինելու։ Միայն երեկ ՀՀ վարչապետի ստորագրած 12 որոշումներից վեցը վերաբերում են 11 անձանց տարբեր երկրներ գործուղելուն։ Եվս չորս որոշում նվիրված է արդեն տեղի ունեցած գործուղումների ֆինանսավորմանը։ Այսպիսով միայն մեկ օրում վարչապետը ստորագրել է մեր 15 պաշտոնյաների գործուղումներին վերաբերող 10 որոշում։ Բոլոր գործուողումները ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեից։ Գործուղումների աշխարհագրությունը տպավորիչ է՝ Վարշավա, Փարիզ, Բրյուսել, Լոնդոն Ստրասբուրգ, Աշխաբադ, Վալետա, Աստանա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս