Հայաստանի հավաքականն ուժեղ է. Բրանիսլավ Իվանովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերբիայի հավաքականի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը հարցազրույց է տվել ռուսական rg.ru կայքին, որտեղ խոսել է «Չելսի»-ում հանդես գալու, Մոսկվա վերադառնալու ցանկության մասին, ինչպես նաև՝ անդրադարձել Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղերին և Հայաստանի հավաքականին:

«Մեր թիմում երիտասարդները շատ են, որն էլ չափազանց բացասական ազդեց Ալբանիայի հետ հանդիպման վրա, իսկ ինչ վերաբերում է Երևանում Հայաստանի թիմի հետ ոչ ոքիին, ապա նրանք շատ ուժեղ հավաքական ունեն: Հայաստանի հավաքականի հետ դիմակայություններում բոլոր թիմերի համար էլ բարդ կլինի», – նշել է նա:

Նա անդրադարձել է նաև Սերբիա-Ալբանիա խաղի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին և կարծիք հայտնել, որ Ալբանիայի երկրպագուները եկել էին ոչ թե ֆուտբոլ նայելու, այլ՝ սերբերին սադրելու համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի և Սերբիայի հավաքականներն ընդգրկված են նույն խմբում, իսկ նրանց մասնակցությամբ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:




Լրահոս