
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014թ. աշխարհի լավագույն մարզչի կոչման երեք հավակնորդների անունները՝ Կառլո Անչելոտի, Յոահիմ Լյով, Դիեգո Սիմեոնե:
Նշենք, որ Յոահիմ Լյովի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը 2014թ. Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Կառլո Անչելոտին ներկայումս Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչն է, ում հետ իսպանական ակումբը նվաճել է Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը, Իսպանիայի գավաթը:
Իսկ Դիեգո Սիմեոնեն մարզում է Մադրիդի «Աթլետիկո»-ին, ով դարձել է Իսպանիայի չեմպիոն և դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: