ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Սերժ Սարգսյանը չի կարողանում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում հարմար թեկնածու գտնել: Բանն այն է, որ սոցիալապես ծանր այս վիճակում բոլորը հրաժարվում են այդ պաշտոնը ստանձնելուց՝ վախենալով պատասխանատվությունն ընկնի իրենց ուսերին: Անգամ ՕԵԿ-ը, որի համար, թվում էր, այս պաշտոնն ամենացանկալին պիտի լինի, քանի որ մեծ հեռանկարներ է բացում պոպուլիզմի համար, հրաժարվել է այս պորտֆելից՝ ասելով, թե պատրաստ է զբաղեցնել բոլոր պաշտոնները, բացի այդ մեկից: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, հակառակն էր պնդում. «Այնքան պրոֆեսիոնալներ կան, որոնք ոչ միայն ուզում են, այլեւ կարող են աշխատել այդ պաշտոնում»: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը ցանկանում է եւ ամենայն հավանականությամբ կտիրանա ՀՀ քաղաքաշինության նախարարի պորտֆելին, որտեղ մտադիր է նշանակել կաթի փոշու գողության մեջ մեղադրվող Հովհաննես Մարգարյանին:




Լրահոս