Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը հերթական հաղթանակներն են տարել գերմանական Բունդեսլիգայում:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից փոխանցում են, որ 98 կգ քաշային Ալեքսանյանը «Մայնց-88» թիմի կազմում 4:1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Մելոնին Նումոնվին: Սակայն Ալեքսանյանի հաղթանակը չի օգնել «Մայնց-88»-ին, որը թիմային պայքարում 9:11 հաշվով պարտվել է «Կյոլերբախին»:
Իսկ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն այս մրցաշրջանի առաջին գոտեմարտերում խնդիրներ չի ունեցել: KSV-Aalen-05 ակումբի կազմում հանդես եկող Ջուլֆալակյանը 3:0 հաշվով առավելության է հասել «Ադելհաուզենի» ըմբիշ Բոզո Ստարզեվիչի նկատմամբ, իսկ հետո 86 կգ քաշային կարգում 5:0 հաշվով պարտության է մատնել Ֆլորիան Նեումայերին: