![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/141202000239__79437971_024640088-1.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով հավելյալ 263 մլն դոլար հատկացնել ոստիկանների պատրաստության բարելավման և նրանց փոքրիկ տեսախցիկներով օժտելու համար, որոնք ոստիկանները պետք է կրեն իրենց վրա:
Նախագահի կողմից նշված գումարը նախատեսված է երեք տարվա համար:
Պարեկային ոստիկանների համար կգնվի 50 հազար տեսախցիկ, գումարի մյուս մասը նախատեսվում է իրավապահ մարմինների աշխատանքի բարելավման համար:
Դյուրակիր տեսախցիկներն անհրաժեշտ են միջադեպերի և ոստիկանների ու քաղաքացիների միջև շփումները գրանցելու համար, հատկապես այն դեպքերում, երբ իրադարձության հանգամանքները վիճահարույց են, ինչպես դա եղել է Ֆերգյուսոնում ոստիկանի կողմից սևամորթ դեռահասի սպանության դեպքում: