Երևանցի երիտասարդը դանակի 17 հարվածով սպանել էր կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպանության մեղադրանքով հարուցված հերթական քրեական գործն ուղարկվել է Ավան և Նոր-Նարք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթ:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից, 23-ամյա Ռոբերտին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 24-Երևանում վիճաբանել է Ա. Ս.-ի հետ: Վիճաբանությունն այնքան է խորացել, որ Ռոբերտը սուր, ծակող-կտրող գործիքով 17 հարված է հասցրել Ա. Ս.-ի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Չբավարարվելով սպանությամբ՝ վերցրել է սպանության վայր հանդիսացող բնակարանում գտնվող 80.000 դրամ կանխիկ գումարն ու թվով 5 ոսկյա զարդ և դեպքի վայրից դիմել փախուստի:

Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, քրեական գործը հարուցվել է 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (սպանությունը՝ շահադիտական դրդումներով կամ ավազակությամբ): Առաջին դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ սպանվածի հարևաններից տիկին Լաուրան պատմել է, որ սպանվածն ապրում էր հոր` Վանիկ Ստեփանյանի հետ, որն առաջինն է տեսել սպանված աղջկան. «Երկու եղբայր ունի: Հարևանները մի անգամ Աննային հարցրել են, թե աշխատում ես, նա էլ ասել է, թե չեմ աշխատում: Մենք վատ բան չենք տեսել նրանից: Ոչ ոք ձայն չի լսել, միայն ասում են, որ սեղանին երկու տեսակի սուրճ է եղել: Անգամ Աննային չեն հուղարկավորել իր սեփական բնակարանից, քանի որ այն պլոմբած է, ու քննիչները գործը քննում են: Նրա հուղարկավորությունը եկեղեցուց է եղել»,-պատմել էր սպանվածի հարևանուհին: Շենքի բնակիչներից մի քանիսն էլ նշել էին, թե երիտասարդ կնոջը սպանել են առանձնակի դաժանությամբ` դանակը կոկորդից մտցնելով և աչքից հանելով:




Լրահոս