Ռուսաստանը հրաժարվել է «Հարավային գազատարի» կառուցումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հրաժարվում է հարավային գազատարի կառուցման մտադրությունից, որով Եվրոպան պետք է տարեկան ստանար 64 մլրդ խմ գազ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիայում՝ իր այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է այլ գազատար կառուցել, որն ուղղված կլինի այլ շուկաներ, այդ թվում՝ Թուրքիա:

«Անհեթեթ կլիներ ծրագիրն իրականացնել Սև ծովում, որի հատակով պետք է անցներ գազատարը, հարյուրավոր միլիոն դոլար ներդնել, հետո՝ հասնել բուլղարական ափին և կանգ առնել», – հայտարարել է Պուտինը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բուլղարիան մինչ այժմ չի տվել իր համաձայնությունը: Նա հայտարարել է, որ դեռ երեկ «Գազպրոմը» պատրաստ էր սկսել շինարարությունը, սակայն եթե Եվրոպան չի ցանկանում, Ռուսաստանը չի կառուցի այն. տեղեկացնում է mk.ru-ն:




Լրահոս